Հանդիպում-քննարկում՝ պրակտիկային ընդառաջ

ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի կողմից անցկացվեց նախապատրաստական հանդիպում-քննարկում մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրսերի ուսանողների հետ։ Վերջիններիս գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաներն ընթանալու են նոյեմբերի 1-ից մինչև 29-ը: ՇՊՀ-ի ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները։ Նա նաև պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։