Ծրագրի մասին
Erasmus + ծրագրի WBL4JOB նախագիծը նպատակ ունի կրթական քաղաքականության, իրավական դաշտի և դուալ բարձրագույն կրթության ընդհանրական ու ճկուն մոդելի (ԴԲԿՄ) մշակման և ներդրման միջոցով խթանել ձեռնարկությունների ու բուհերի միջև համագործակցությունը, բարձրացնել շրջանավարտների աշխատունակությունը` վերջնական նպատակ ունենալով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրումը Հայաստանում և Մոլդովայում:
Erasmus + ծրագրի ֆինանսավորման ավարտին նախատեսվում է ունենալ նախագծի հետևյալ երկարաժամկետ արդյունքները.
- ԱՀՈՒ քաղաքականության և իրականացման գործիքակազմ,
- ԱՀՈՒ/դուալ կրթության քաղաքականության, կառուցակարգերի և գործիքների գծով 52 վերապատրաստված անձնակազմ,
- ԱՀՈՒ շրջանակում դասավանդնման և ուսումնառության գծով 60 վերապատրաստված դասախոսական անձնակազմ/մենտոր,
- Բարձրագույն կրթության համակարգերում ԱՀՈՒ-ի ներդրմանն անհրաժեշտ ազգային քաղաքականություն,
- Դուալ բարձրագույն կրթության ընդհանրական ու ճկուն 2 մոդել՝ ներառյալ դուալ կրթությամբ «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ (ԲԳԱՄ) բակալավրիատի ավարտական տարվա կրթական ծրագիր,
- ԱՀՈՒ ներդրմանն անհրաժեշտ փոփոխություններ ազգային օրենսդրություններում,
- Սարքավորումներ 4 համալսարանների համար,
- Համագործակցության համաձայնագրեր ծրագրի իրականացման ավարտից հետո։
Նախագծի բյուջե. 847 433 եվրո։
Իրականացման ժամկետ. 2021-2024թթ.։