Նիստ 65 /30.01.2023 թ./

2023 թ.-ի հունվարի 30-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ‑ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների մասնակցությամբ:

ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողներին ներկայացրեց  Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի 2021-2022 ուստարվա գործունեության հաշվետվությունը:  ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը հանգամանալից և մանրամասնորեն պատասխանեց այն բոլոր հարցերին, որոնք հնչեցին որակի ապահովման համակարգողների կողմից և հավելեց, որ հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով կուղարկվի որակի ապահովման համակարգողներին՝ մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Միաժամանակ նշեց, որ այն  ներկայացվելու է նաև գիտական խորհրդին: