ՇՊՀ-ն հյուրընկալել էր «Ֆոտոն» վարժարանի աշակերտներին

Շիրակի պետական համալսարանի մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հնարավորություններին ծանոթացել են Գյումրու «Ֆոտոն» վարժարանի բնագիտական հոսքի 11-րդ դասարանի աշակերտները։

Աշակերտների այցը ՇՊՀ կազմակերպել էր համալսարանի «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Աբրահամյանն՝ իր մանկավարժական պրակտիկայի շրջանակում։

Կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչի ԺՊ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը աշակերտներին ներկայացրել է լաբորատորիայի սարքավորումները, դրանց ընձեռած հնարավորությունները, իսկ «Կենսատեխնոլոգիա» մասնագիտության մագիստրոսները լաբորատոր մի շարք փորձեր են կատարել, որոնք աշակերտներին հնարավորություն են տվել ամրապնդել տեսական գիտելիքները։