ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՍՈՒՉԱՎԱՅԻ ՍՏԵՖԱՆ ՍԵԼ ՄԱՐԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

Ռումինիայի Սուչավայի Ստեֆան սել Մարե համալսարանը մեկնարկել է 2022-2023 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչները։

Վարչական և դասախոսական կազմի համար շարժունությունն իրականացվում է 5 օրով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 15-ն է։

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: