Քննարկում 22/27.12.2022/

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետի սոցիոլոգիա մասնագիտության ուսանողների հետ

 

2022 թ.-ի դեկտեմբերի 27-ին կայացավ  Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակիցներ` հետազոտությունների իրականացման համակարգող Սոնա Վարդանյանի և որակի ապահովման պատասխանատու Վարդան Պապիկյանի հանդիպում-քննարկումը Հասարակական գիտությունների ֆակուլտետի սոցիոլոգիա մասնագիտության որոշ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՇՊՀ-ի ուսանողների կողմից մանկավարժական և արտադրական պրակտիկաների արդյունավետության և որակի գնահատման հարցաթերթիկները: Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտելու ուսանողների կողմից հարցաթերթիկում ներառված հարցերի ընկալման հետ կապված խնդիրները, հաղորդակից լինել ուսանողների կարծիքներին՝ միաժամանակ նկատի ունենալով նրանց՝ որպես ապագա սոցիոլոգների, մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները: