Քննարկում 21/29.11.2022/

ՇՊՀ-ի  Հասարակական գիտությունների ֆակուլտետի և Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի  ուսանողների հետ

2022 թ.-ի նոյեմբերի 29-ին կայացավ  Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակիցներ` հետազոտությունների իրականացման համակարգող Սոնա Վարդանյանի և որակի ապահովման պատասխանատու Վարդան Պապիկյանի հանդիպում-քննարկումը Հասարակական գիտությունների ֆակուլտետի և Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի  որոշ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՇՊՀ-ի ուսանողների կողմից ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական ու կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցաթերթիկը: Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտելու ուսանողների կողմից հարցաթերթիկում ներառված հարցերի ու դրանց մեկնաբանությունների ընկալման հետ կապված խնդիրները, հաղորդակից լինել ուսանողների կարծիքներին: