«Բիզնես հմտություններ» թեմայով դասընթացի հայտարարություն
Հարգելի ուսանողնե՛ր և շրջանավարտնե՛ր,
IBA Բիզնեսի Միջազգային Ակադեմիան շարունակում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» եռամյա ծրագիրը՝ 2018-2020թթ․։
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍԻ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։
Այս ծրագրի շրջանականերում հերթական դասընթացն է իրականացվելու «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով: Դասընթացը տեղի կունենա ՇՊՀ դահլիճում, ս/թ հունվարի 23-ին, 24-ին և ուղղված է ուսանողների և շրջանավարտների բիզնես հմտությունների զարգացմանը:
Դասընթացի շրջանակներում կքնննարկվեն հետևյալ հարցերը.
* Նախագծերի կառավարում
* Ժամանակի կառավարում
* Ֆինանսներ
* Բանակցությունների հմտություններ
* Բիզնես պլան
* Վաճառքի հմտություններ
Դասընթացը կվարի Դավիթ Բաբայանը:
Դասընթացին մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1UIIpJlLP35oNcFEXOZiYFGn6c1EmCDI4-BJu6LnUCss/edit :
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության կենտրոն կամ գրել հետևյալ էլ—փոստի հասցեին՝ elvira_zargaryan@shsu.am :