16-րդ տարեկան գիտաժողով՝ նվիրված ՀՌՀ-ի հիմնադրման 25-ամյակին

Հայ-Ռուսական համալսարանը 2022 թ.-ի դեկտեմբերի 5-9-ը կազմակերպում է 16-րդ տարեկան գիտաժողով՝ նվիրված ՀՌՀ-ի հիմնադրման 25-ամյակին:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝
Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝
• մաթեմատիկա,
• ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ,
• ֆիզիկատեխնիկական գիտություններ,
• կենսաբանական և քիմիական գիտություններ,
Սոցիո-հումանիտար գիտություններ՝
• փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ,
• տնտեսական գիտություններ,
• իրավաբանական գիտություններ,
• բանասիրական և լեզվաբանական գիտություններ,
• հոգեբանություն,
• արևելագիտություն։
Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ.-ի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 31-ը ՀՌՀ-ի պաշտոնական կայքի (https://rau.am/) հայտերի ներկայացման էլելտրոնային համակարգում լրացնել հայտաձևը՝ https://rau.am/annual_conference_year ։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com ):

Հոդվածների ներկայացման կարգը

Տեղեկատվական թերթիկ