«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության ուսանողները Գյումրու Դանիել Վարուժանի անվան գրադարանում

Շիրակի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, դասախոս Շ․ Ալեքսանյանի հետ, «Կերպարվեստ և դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում այցելելեցին Գյումրու Դանիել Վարուժանի անվան գրադարան, որտեղ զրույց-քննարկում ունեցան գրադարանի աշխատակիցների և Գյումրու թիվ 8 դպրոցի սաների հետ:

Այցի նպատակն էր արվեստի միջոցով ամրապնդել դպրոց-գրադարան-համալսարան կապը:

Հանդիպման ավարտին ուսանողներն ու աշակերտները միասին կատարեցին գործնական աշխատանք՝ նկարազարդելով հատուկ տեխնիկայով պատրաստված հայկական զարդանախշի մոտիվներով էջանշան: