Շիրակի պետական համալսարանում շարունակվում են մագիստրոսական թեզերի և բակալավրի ավարտական աշխատանքների պաշտպանությունները

Շիրակի պետական համալսարանում շարունակվում են մագիստրոսական թեզերի և բակալավրի ավարտական աշխատանքների պաշտպանությունները։ Քննաշրջանի չորրորդ օրը արվեստով լի էր, քանի որ ի թիվս մյուսների («Համակարգչային գրաֆիկա», «Անգլերեն լեզու և գրականություն», «Թարգմանչական գործ՝ անգլերեն-ռուսերեն») նաև «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտության ուսանողներն էին ներկայացնում իրենց ստեղծագործությունները։