«Ռուսաց լեզուն Հայաստանում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով

Երևանի պետական համալսարանը 2023թ. հոկտեմբերի 26-27-ը կազմակերպում է «Ռուսաց լեզուն Հայաստանում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին կարող են մասնակցել դասախոսներ, ասպիրանտներ/հայցորդներ, գիտաշխատողներ:

Գիտաժողովը կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. օգոստոսի 15-ը կազմհանձնաժողովին ուղարկել պահանջվող փաստաթղթերը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.