ՇՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 11-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էր 28 անդամ։

Նիստում քննարկվեցին 2023-2024 ուստարվանից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի առկա ուսուցման համակարգի բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսման վարձավճարների փոփոխության, ինչպես նաև համալսարանի 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերի հայտերի մասին հարցերը։

Հաջորդ հարցով որոշվեց ՇՊՀ-ի կայքում ստեղծել «Նախագծերի քննարկում» պատուհան՝ գիտական խորհրդի հաստատմանը ներկայացվող ներքին իրավական ակտերի փոփոխությունների, լրացումների, նախագծերի վերաբերյալ քննարկումների կազմակերպման և անցկացման նպատակով, ինչը նաև թափանցիկության և հաշվետվողականության, համալսարանի ներքին և արտաքին շահառուների մասնակցության ապահովման նոր գործընթացի մեկնարկ է։

Գիտական խորհուրդը որոշում ընդունեց նաև Ա. Ներսիսյանի և Է. Դուրգարյանի համահեղինակությամբ ներկայացված «Հայկական սփյուռքի աշխարհագրություն» ուսումնաօժանդակ ձեռնարկը տպագրության երաշխավորելու մասին։

Նիստին քննարկվեցին օրակարգով նախատեսված այլ հարցեր ևս։