Անվճար սերտիֆիկացման դասընթացներ «Ինտեգրալ սխեմաների նախագծում» ուղղությամբ

Հարգելի՛ ուսանողներ,

Սինոփսիս Արմենիայի Ուսումնական Դեպարտամենտը Գյումրիում կազմակերպում է անվճար սերտիֆիկացման դասընթացներ «Ինտեգրալ սխեմաների նախագծում» ուղղությամբ։ Դասընթացներն իրականացվելու են Սինոփսիս Արմենիայի Գյումրու մասնաճյուղում՝ ժ․ 17։00-ից։ Ուսանողների գրանցումը մինչև ս/թ հոկտեմբերի 28-ը։

Դասընթացի ավարտին կազմակերպվող հարցազրույցների փուլն հաղթահարած դիմորդները հնարավորություն կստանան ընդունվել աշխատանքի Սինոփսիս Արմենիայի Գյումրու մասնաճյուղում։

Հարցերի դեպքում դիմել Սինոփսիս Արմենիայի Գյումրու մասնաճյուղ /Գայի 1/, հեռ․ 095 446 662, էլ․ փոստ․ bagratp@synopsys.com։