ՇՊՀ-ում  էր  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչը

Այսօր Շիրակի պետական համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Համալսարանական համագործակցության կցորդ, «Կամպուս Ֆրանս» գրասենյակի պատասխանատու Գարանս Լորանը:

Այցի նպատակն էր՝ իրազեկել Ֆրանսիայի առաջատար բուհերում  կրթություն ստանալու լայն հնարավորությունների, պետական կրթաթոշակային ծրագրերի, ինչպես նաև ընդունելության ընթացակարգերի ու պայմանների մասին:

Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի և քննարկման մթնոլորտում: