«Սիմեոն Երևանցու հոգևոր ու պատմագիտական ժառանգությունը» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ «Սիմեոն Երևանցու հոգևոր ու պատմագիտական ժառանգությունը» խորագրով գիտական սեմինար՝ նվիրված XVIII դարի հայ եկեղեցական, քաղաքական և մշակութային կյանքի նշանավոր գործիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու (1763–1780 թթ.) բազմաբնույթ գործունեության, հոգևոր-մշակութային ժառանգության և պատմագիտական աշխատությունների ուսումնասիրությանն ու գիտական արժևորմանը։
Սեմինարի բանախոսն էր ՇՊՀ պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը։
Ա․ Գասպարյանը բարձրաստիճան հոգևորականի գործունեությունը դիտարկեց XVIII դարի հասարակական-քաղաքական զարգացումների համատեքստում՝ ընդգծելով նրա ներդրումը ժամանակաշրջանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքի կազմակերպման ու զարգացման գործընթացներում։
Այս համատեքստում ընդգծվեց պատմական սկզբնաղբյուրների քննադատական ուսումնասիրության և դրանք գիտական շրջանառության մեջ ակտիվորեն ներգրավելու անհրաժեշտությունը, ինչը հայագիտական հետազոտությունների հետագա զարգացման կարևոր նախապայմաններից է։

