ՇՊՀ-ում էին Գերամանական DAAD կազմակերպության ներկայացուցիչները
Այսօր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Ե. Սերոբյանը հյուրընկալեց աշխատանքային այցով Գյումրի ժամանած Գերմանական DAAD կազմակերպության Վրաստանի գրասենյակի տնօրեն Սիլիվիա Շմիդին և նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Նինո Անտաձեին: Ռեկտորը նշեց, որ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումն ու բազմազանեցումը բուհի ռազմավարական առաջնահերթություններից են: Նա հույս հայտնեց, որ այս հանդիպումները կնպաստեն, որ ակտիվանան ակադեմիական շարժունությունն ու փոխանակումը Գերմանիայի Դաշնության բուհերի հետ:
Այնուհետև հյուրերը իրազեկող հանդիպում ունեցան ՇՊ
Հ-ի ուսանողների և աշխատակիցների հետ՝ նրանց ներկայացնելով DAAD կազմակերպության հիմնական գործառույթները, ինչպես նաև այն հարցերը, որոնք առնչվում են կազմակերպության կողմից իրականացվող ակադեմիական շարժունության ու փոխանակումների ծրագրերին:
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի անմիջական մթնոլորտում:





