ՇՊՀ-ն հայտարարում է ընդունելություն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար

ՇՊՀ-ն հայտարարում է ընդունելություն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները հնարավորություն ունեն համապատասխան մասնագիտությամբ շարունակելու իրենց կրթությունը Շիրակի պետական համալսարանում ՝ ըստ ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 8-ի N 752-Ն որոշման։

Դիմումների ընդունման ժամկետներն են.

Օգոստոսի 15-ից 30-ը ներառյալ՝ բոլոր աշխատանքային օրերին

Ժամը՝ 11:00-ից 15:30 (ընդմիջում՝ 13:00-14:00)

Հասցե՝ ք. Գյումրի, փ. Պ. Սևակի-4, ՇՊՀ գլխավոր մասնաշենք, Դ1-17 սենյակ (ՇՊՀ ընդունող հանձնաժողով)

Պահանջվող փաստաթղթերն են․

1.դիմում` ուղղված ռեկտորին (լրացվում է տեղում),

2.ավարտական փաստաթուղթ` դիպլոմ և դրա ներդիրը պատճեներով,

3.արձանագրության պատճեն,

4.չորս լուսանկար (3×4 չափի),

5.անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական՝մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

6.զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0312) 6-94-94, +37491 74-30-51 հեռախոսահամարներով։

Մանրամասները՝ այստեղ: