«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

Սիրով տեղեկացնում ենք, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը առաջիկայում մեկնարկելու է մի շարք անվճար կրթական ծրագրեր։

Մասնավորապես՝

1.AI և թվային հմտությունների զարգացման վեցշաբաթյա դասընթաց՝ արհեստական բանականության, թվային գրագիտության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման ուղղություններով։

2.Խոցելի կանանց համար նախատեսված վերապատրաստման ծրագիր՝ տեխնիկական, մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են դասընթացներ ինտերնետ անվտանգության և թվային  գրագիտության, վեբ ծրագրավորման հիմունքների և սկսնակների համար հաշվապահություն ուղղություններով։

Այս ծրագրերը կարող են չափազանց օգտակար լինել ինչպես ուսանողների և երիտասարդների, այնպես էլ ուսուցիչների, դասախոսների և արդեն աշխատող մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները և ինտեգրել նոր գործիքներ իրենց ամենօրյա աշխատանքում։

Դասընթացները նպատակ ունեն մասնակիցներին տալ կիրառելի գիտելիքներ, որոնք կարող են անմիջապես օգտագործվել ուսումնական և աշխատանքային գործընթացներում։

Մասնակցությունն անվճար է։

 Հավելենք նաև, որ ծրագրերին զուգահեռ կազմակերպվում է նաև «AI Tips & Tricks» բաց դաս, որը հնարավորություն է տալիս արագ ծանոթանալ արհեստական բանականության գործիքներին և դրանց կիրառությանը։

1.Ամսաթիվ՝ Օգոստոսի 18

2.Ժամ՝ 15:00

3.Վայր՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (GTC):

Մասնակցությունն անվճար է (նախնական գրանցմամբ

Գրանցում՝ https://forms.gle/nuNKikyhD55JWepR9

Ծրագրերի ամբողջական նկարագրությունը, մասնակցության պայմանները և դիմելու մանրամասները ներկայացված են կից Word ֆայլերում։ 

 AI դասընթաց

Խոցելի կանանց վերապատրաստման ծրագիր

Բաց դաս. AI Tips & Tricks

Gyumri Technology Center 
Mobile:     +(374 55) 135-558

URL:         www.gtc.am

E-mail:      gtc@eif.am