ՇՊՀ-ի ուսանող-մարզիկների նոր նվաճումները

Սերբիայի Նովի Սադ քաղաքում  կայացած Սամբոյի Եվրոպայի  երիտասարդական առաջնությունում Շիրակի պետական համալսարանի երկու ուսանող-մարզիկներ զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ:

Եվ այսպես.

Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող, մարտական սամբոյի  71 կգ քաշային կարգում  Արմեն Ադամյանը  նվաճել է արծաթե մեդալ, իսկ առաջին կուրսի ուսանող Լևոն Վանոյանը՝ մարզական սամբոյի 79 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալ:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Orientation: 1
« of 2 »