Հրավիրում է «Global Education EXPO» կրթական ցուցահանդեսը
Global Education EXPO» կրթական ցուցահանդեսի նպատակն է ստեղծել հարթակ կրթության ոլորտում նոր հնարավորությունների բացահայտման համար։
Ցուցահանդեսը կտրամադրի՝
- Այցելուներին — ծանոթանալու միջազգային և տեղական կրթական ծրագրերին, ստանալու խորհրդատվություն և ուղիղ կապ հաստատելու կրթական հաստատությունների հետ։
- Ուսանողներին — բացահայտելու կրթաթոշակային ծրագրեր, շարունակական կրթության հնարավորություններ և կարիերայի զարգացման ուղիներ։
- Դպրոցականներին — կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում, ծանոթանալու տարբեր բուհերի և ծրագրերի առանձնահատկություններին։
Միջոցառումը կնպաստի կրթության հասանելիության բարձրացմանը, տեղեկացվածության աճին և միջազգային համագործակցության զարգացմանը։
Ցուցահանդեսի անցկացման վայր՝ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ։
Ցուցահանդեսի անցկացման օրեր՝ 2026թ․ մայիսի 14 և 15, ժամը՝ 11:00-17:00։
