Գիտական սեմինար ՇՊՀ-ում
Սեմինարի նպատակը Հայկական քաղաքակրթության տարածաժամանակային կառուցվածքի, ցանցային կազմակերպման և զարգացման ներուժի համակարգային հետազոտության ներկայացումն էր՝ տեսական և կիրառական նոր մոդելներով, որն իրականացրել էր բանախոսը՝ ՇՊՀ-ի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխ. գիտ. թեկնածու Արմեն Ներսիսյանը:
Նա մասնավորապես անդրադարձավ ժամանակակից աշխարհակարգի բնութագրին և խորքային վերափոխումներին, որոնք պայմանավորված են գլոբալիզացիայի, տեղեկատվական հեղափոխության և ցանցային փոխազդեցությունների արագ աճով։ Այս փոփոխություններն արմատապես վերաիմաստավորում են տարածության, ժամանակի և հասարակական կազմակերպման ավանդական պատկերացումները։
Հանդիպման ավարտին Ա. Ներսիսյանը պատասխանեց ներկաների հարցերին:
