ՇՊՀ-ում մեկնարկեցին մասնագիտական կողմնորոշման այցերը

Մասնագիտության ճիշտ  և հստակ կողմնորոշումը որակյալ մասնագետ դառնալու հիմնական  գրավականներց մեկն է: Այդ հարցում դիմորդներին աջակցելու նպատակով ՇՊՀ-ն պարբերաբար կազմակերպում և անցկացնում է մասնագիտական կողմնորոշման այցեր Գյումրու և Շիրակի մարզի տարբեր համայնքների դպրոցականների համար:

Անցած շաբաթվա ընթացքում համալսարան էին այցելել մարզի Արևիկի, Ղազանչիի, Կապսի, Ամասիայի, ինչպես նաև Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցների աշակերտները:

Բուհում աշակերտներին ողջունեցին տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու դասախոսները՝ իրենց խոսքում  կարևորելով   վաղ տարիքում մասնագիտական կողմնորշման և համալսարանական միջավայրին ավելի մոտ լինելու անհրաժեշտությունը:

Ապագա դիմորդները բուհում ծանոթացան թողարկվող մասնագիտություններին, հանդիպեցին դասախոսներին և ուսանողներին:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

« of 4 »