ՇՊՀ-ի ուսանողի հերթական մարզական նվաճումը

Փետրվարի 15-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աթլետիկայի միջազգային մրցումներում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկող ՇՊՀ-ի «Ֆիզդաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի ուսանող Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքատարածությունում գրավեց 2–րդ պատվավոր տեղը։
Երվանդ Մկրտչյանի անձնական մարզիչն է ՇՊՀ-ի սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս, ՀՀ աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը։
Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ամբողջ հանրույթը շնորհավորում է իր ուսանողի հերթական հաղթանակը՝ մաղթելով նորանոր նվաճումներ։
Լուսանկարները՝ ՙՙՇիրակի սպորտ՚՚ էջից