«Հացազգի մշակաբույսերի գենետիկական բազմազանությունը և հնարավոր կիրառությունը սելեկցիայում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի կենսաբանության և քիմիայի ամբիոնի նախաձեռնությամբ «Կենսատեխնոլոգիա» բաժնի դասախոս, Գյումրու «Սելեկցիոն կայանի» բուսաբուծության բաժնի պետ Լուսինե Սուվարյանը փետրվարի 16-ին ՇՊՀ-ում գիտական սեմինար անցկացրեց ։
Գիտական սեմիանարի թեման էր «Հացազգի մշակաբույսերի գենետիկական բազմազանությունը և հնարավոր կիրառությունը սելեկցիայում»։
Բանախոսը ներկայացրեց պարենային անվտանգության գործում գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության ռազմավարական կարևորության մասին։
Լուսինե Սուվարյանն ուշագրավ տեղկություններ հայտնեց նոր գենետիկական հատկանիշներով մշակաբույսերի բուծման անհրաժեշտության մասին, որոնք կկարողանան դիմագրավել եղանակային փոփոխություններով պայմանավորված մարտահրավերներին։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում, բանախոսը պատասխանեց ներկաներին հուզուղ հարցերին։