ՇՊՀ-ի գիտական խորհուրդը ՊԴ կազմից ընտրեց հոգաբարձուների խորհրդի 5 անդամին

Այսօր Շիրակի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուների  ընտրությանը։

Ըստ ՇՊՀ-ի կանոնադրության՝ պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները: ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ՇՊՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմնին:

Նիստին գիտական խորհրդի 39 անդամից ներկա էր 33-ը։ Կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց հոգաբարձուների խորհրդի 5 անդամ․

Ֆիզմաթ. գիտ.թեկ., դոցենտ Վարդան Մանուկյան

Աշխ. գիտ. թեկ., դոցենտ Անահիտ Վալեսյան

Բան.գիտ.թեկ., դոցենտ Լուսինե Գևորգյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ Աիդա Գարեգինյան

Դասախոս Աշխեն Տոնոյան

Հիշեցնենք, որ Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է։