ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող ուսանողներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի հեռակա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել ս/թ հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ թղթային (նաև՝ էլեկտրոնային) տարբերակով.
Թղթային տարբերակը՝ համալսարանում՝ հասցեն՝ ք. Գյումրի, Պ.Սևակի 4 (Էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu. am):
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի պատճենը,
- ակադեմիական տեղեկանքը,
- զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,
- հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70