ՇՊՀ-ի ավագ դպրոցի ուսուցչուհին արժանացել է 3-րդ աստիճանի տարակարգի
Կրթության որակի շարունակական բարելավմանն ու մանկավարժական վարպետության գնահատմանն ուղղված ծրագրերի շրջանակներում ՇՊՀ-ի ներկայացուցիչները շարունակում են նորանոր հաջողություններ գրանցել։
Ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հրամանով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցի ֆիզիկայի սիրված ու հմուտ ուսուցչուհի, ՇՊՀ-ի շրջանավարտ Ելենա Գալստյանին 5 տարի ժամկետով շնորհվել է 3-րդ աստիճանի տարակարգ:
Այս կարևոր ձեռքբերումը վկայում է նրա բարձր պատասխանատվության, նվիրումի և մանկավարժական անխոնջ գործունեության մասին։
Շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերոջը և ցանկանում նորանոր ձեռքբերումներ:
