«Հյուսիսային Հայաստանը պատմության և մշակութային փոխազդեցությունների խաչմերուկում» խորագրով միջազգային գիտաժողով
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից 2026թ. սեպտեմբերի 25-26-ին կազմակերպվում է «Հյուսիսային Հայաստանը պատմության և մշակութային փոխազդեցությունների խաչմերուկում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. սեպտեմբերի 1-ը մասնակցության հայտը, զեկուցման համառոտագիրը և զեկուցումը (հոդվածի տեսքով) ուղարկել shirakihatagitakan@gmail.com էլ.հասցեին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ—ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):
