Հարգանքի տուրք՝ 44-օրյա պատերազմի զոհերին

Այսօր 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցն է։
Ի հիշատակ ու խոնարհում անմահ հերոսների, Շիրակի պետական համալսարանում հայտարարվեց լռության րոպե։
Համալսարանականները ծաղիկներ խոնարհեցին ՇՊՀ հերոսների հիշատակի անկյունում։ Հավերժ փառք, հանուն հայրենիքի իրենց կյանքը տված քաջերին։