«Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթաց

BSC Բիզնեսի Աջակցման Կենտրոնը ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության աջակցությամբ իրականացնում է մինչև 100% համաֆինանսավորմամբ «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթաց և փորձի փոխանակում Գյումրիում, Վանաձորում և Երևանում:

 

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, եթե մասնակիցը

  • Շիրակի կամ Լոռու մարզերից է և քննական թեստը լավ է հանձնել, իսկ դասընթացներին մասնակցելու է Գյումրիում կամ Վանաձորում
  • Պատերազմի մասնակից է

Դասընթացը նրանց համար է, ովքեր ուզում են.

  • Ստարտափ սկսել
  • Ձեռներեցությամբ զբաղվել
  • ՏՏ (IT) ոլորտում գործունեություն ծավալել կամ առաջընթաց ունենալ
  • Նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել կարիերան ժամանակին համահունչ զարգացնելու համար

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  • կտիրապետեն տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի առաձնահատկություններին և բիզնես մոդելավորման տարրերին,
  • կսովորեն բիզնես մոդելավորման հմտությունները տեխնոլոգիական դարաշրջանում,
  • կտիրապետեն կառավարման հիմնական սկզբունքներին և այլն։Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հաղորդակցման և բանակցային հմտությունները զարգացնող դասընթացների (soft skills): Ինչպես նաև կտրամադրվի խորհրդատվություն և պրակտիկա՝ կախված վերջիններիս կարիքներից։

    Դասընթացի մանրամասները՝https://edu.hti.am/trainings/technological-entrepreneurship

    Գրանցման թերթիկ՝ https://forms.gle/mVfEzY43RbR9Nz6d7

    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել.
    bscarmenia@gmail.com
    +374 95 57 47 78