Հանդիպումներ գործող ՄԿԾ-ների բարելավման նպատակով

Գործող ՄԿԾ-ների բարելավման շրջանակում ներքին և արտաքին շահակիցների ակտիվ ներգրավմամբ, ինչպես նաև ուսումնասիրված և վերլուծված կարիքների հիման վրա ՇՊՀ-ում մեկնարկել է ՄԿԾ-ների բարելավման գործընթացը։

Գործընթացի շրջանակներում ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ԺՊ Նազելի Ավետիսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում բուհի ֆակուլտետների, մասնագիտական ամբիոնների վարիչների, կրթական ծրագրերի մեթոդական հանձնաժողովների, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների և շրջանավարտների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվում են մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխմանը միտված մեխանիզմները, վերանայմանն ու բարելավմանն առնչվող հարցերը։ Ուշադրության կենտրոնում են ՄԿԾ-ների մշակման, մշտադիտարկման, կրեդիտների հատկացման մեխանիզմները, ինչպես նաև կրթական ծրագրերի վերջնարդյունքներին միտված գնահատման գործիքակազմն ու խնդիրները։