Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է պետական կրթաթոշակներ ստանալու

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը (Education Exchanges Support Foundation, https://www.smpf.lt/en/about-us/about-us/) հայտարարել է, որ  ՀՀ քաղաքացիները կարող են պետական կրթաթոշակներ ստանալու դիմում-հայտեր ներկայացնել՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու համար՝ ըստ ստորև ներկայացվող պայմանների։

Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)     
Ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ՝ ուսման ամբողջ ժամանակահատվածի համար։ Մանրամասները՝ http://studyin.lt/scholarships/full-time-master-degree-studies/ կայքում։
Կոնտակտային էլ․ հասցե՝ master.scholarships@smpf.lt ։

Short-term studies (1-ից 2 կիսամյակ)         
Ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ բակալավրում և մագիստրատուրայում կարճաժամկետ ուսանման համար և 980 եվրո՝ դոկտորանտուրայում կարճաժամկետ ուսանման համար, ինչպես նաև ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ։ Մանրամասները՝ https://studyin.lt/scholarships/short-term-studies/ կայքում։
Կոնտակտային էլ․ հասցե՝ state.scholarships@smpf.lt ։

Lithuanian short-term studies (1-ից 2 կիսամյակ)

Ուսանողներին կտրամադրվի 735 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ։ Մանրամասները՝ https://studyin.lt/scholarships/lithuanian-short-term-studies/ կայքում։
Կոնտակտային էլ․ հասցե՝ state.scholarships@smpf.lt ։

Ստորև ներկայացվում են նախագծերի համակարգողի կոնտակտային տվյալները․

Ms. Eglė Fišeraitė
Project Coordinator
Higher Education Programmes Unit
Հեռ․ +370 658 69443
Էլ․ փոստ․ egle.fiseraite@smpf.lt