Վիկտորինա-քննարկում՝ «Ներառական կրթություն, ներառական հասարակություն» թեմայով

Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը համատեղ անցկացրին վիկտորինա-քննարկում՝ «Ներառական կրթություն, ներառական հասարակություն» թեմայով։

Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթությունը հռչակված է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Հաշմանդամություն ունեցող երեխաներն իրավունք ունեն որակյալ կրթություն ստանալու և հասարակության մեջ լիարժեք կյանքով ապրելու։ Ահա այս խնդիրների վերհանմանն էր միտված օրվա քննարկումը։

Վիկտորինայի հարցերը ծավալուն էին և բովանդակալից, ուսանողները լավատեղյակ էին թեմայից, ինչի արդյունքում ծավալվեց բուռն քննարկում։ Առավել ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին գրքերով։