«Հայոց պատմության հնագույն և հին շրջանների պատմության և պատմական ժողովրդագրության հիմնահարցեր»  խորագրով միջազգային գիտաժողով Երևանի պետական համալսարանում

Երևանի պետական համալսարանի կողմից 2026թ. դեկտեմբերի 9-10-ը կազմակերպվում է միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, Հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85- ամյակին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի զեկուցումների համառոտ տարբերակը /մինչև 500 բառ/ մինչև 2026թ․ հոկտեմբերի 15-ը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին. conferencehistory@ysu.am:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):