Էրազմուսյան օր ՇՊՀ-ում

Էրազմուսի օրերի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում  այսօր անցկացվեց իրազեկող աշխատանքային հանդիպում բուհի աշխատակիցների և ուսանողների համար: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Էրազմուս+ ծրագրի հիմնական ուղղությունները, մասնակցության նախապայմաններն ու  հնարավորությունները:

Մասնակիցներին առցանց ձևաչափով ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող, ՇՊՀ-ի շրջանավարտ  Մարիանա Սարգսյանը և Էրազմուսի ուսանողական ցանցի ներկայացուցիչ Կատարինա Առաքելյանը։ Նրանք նաև շնորհավորեցին Շիրակի պետական համալսարանին՝ Էրազմուսի անկյուն բացելու առիթով՝ հայտնելով իրենց պատրաստակամությունն առաջիկա աշխատանքներում համագործակցելու և աջակցելու հարցում:

Այնուհետև Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրենի ՊԿ Հ․ Մելքոնյանը ներկայացրեց Էրազմուս ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում կատարված և իրականացվող աշխատանքներն ու դրանց վերջնարդյունքները:

Հանդիպման ընթացքում Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքների հաշվետվությունով հանդես եկան և իրենց փորձառությունը ներկայացրին ՇՊՀ-ի շրջանավարտ  Էմմա Հովակիմյանն ու  Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Վահե Բաղդասարյանը։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ  նաև ՇՊՀ-ի Էրազմուսի  անկյան բացումը, որը կծառայի որպես տեղեկատվական և համագործակցային հարթակ ուսանողների ու դասախոսների համար։

Միջոցառումն ընթացավ ակտիվ քննարկմամբ և հետագա ծրագրերի նախանշմամբ։