Շիրակի պետական համալսարանում անցկացվեց տեղեկատվական հանդիպում մարզի դպրոցների տնօրենների հետ
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն այսօր տեղեկատվական հանդիպում ունեցավ Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ։
Միջոցառման շրջանակներում Ե. Սերոբյանը մասնակիցներին ներկայացրեց համալսարանի կողմից հեղինակած «Օլիմպիական խմբակներ» ծրագիրը:
Այս նախաձեռնությունը հիմնականում պայմանավորված է ՇՊՀ-ի ստանձնած սոցիալական պատասխանատվությամբ, ինչպես նաև ԲՏՃՄ ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությամբ ու առանձնահատուկ ուշադրությամբ:
Վերոնշյալ ծրագրերի իրականացումը կնպաստի բուհ-հանրակրթություն համագործակցության ձևաչափի բազմազանեցմանն ու ընդլայնմանը, օլիմպիական մտածողության ու վերլուծական կարողությունների զարգացմանը:
«Օլիմպիական խմբակների» պարապմունքները կանցկացվեն անվճար հիմունքներով, ՇՊՀ-ի՝ տվյալ ոլորտի հարուստ գիտամանկավարժական փորձ, օլիմպիական շարժման զարգացման մեծ ավանդ և բարձր հեղինակություն ունեցող մասնագետների կողմից:
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի, կառուցողական քննարկման մթնոլորտում:







