Աշխատանքային հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

ՇՊՀ-ի նիստերի դահլիճում 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակի գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաներին ընդառաջ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների հետ:
ՇՊՀ-ի ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Գալստյանը մանրամասն ներկայացրեց հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 13-ն անցկացվող պրակտիկային առնչվող հիմնական հարցերը:
Հանդիպման ավարտին ուսանողներն ստացան իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները: