ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ KA171 միջազգային ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են դիմել ՇՊՀ-ի դասախոսները։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց հարթակում հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 20-ն է։

Շարժունությունն իրականացվում է 7 օրով (ներառյալ մեկնելու և վերադառնալու օրերը):

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը։

Դիմորդների ընտրությունը կատարվում է մրցույթով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության կենտրոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն (CV)` Europass ձևաչափով,
  • դասավանդման/վերապատրաստման պլանի նախնական տարբերակը,
  • մոտիվացիոն նամակ,
  • կառուցվածքային տվյալ ստորաբաժանման ղեկավարի գրավոր ներկայացված կարծիքը` դասավանդման/վերապատրաստման նպատակահարմարության և ոլորտների համադրելիության վերաբերյալ:
  • անգլերենի կամ ընդունող բուհի երկրի պաշտոնական լեզվի իմացությունը հաստատող վկայական կամ այլ փաստաթուղթ:
  • տեղեկանք սոցիալապես խոցելի որևէ խմբին պատկանելու վերաբերյալ:

Ընդունող համալսարանի ամբիոնների ցանկին և մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով։

Ամբիոնների ցանկը՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses

Մրցույթի մանրամասներ՝
https://uvamobplus2.uva.es/publico/download/222/en/EN_CONVOCATORIA_STAFF_ENTRANTE.pdf

Շարժունության շրջանակներում նախատեսված աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՇՊՀ-ի արտաքին համագործակցության կենտրոն՝ B2-16 սենյակ, ինչպես նաև գրել նամակ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեին բոլոր աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-17:00-ն, ընդմիջում՝ 13:00-14:00։