Գիտելիքի և դպրության օրը ՇՊՀ-ում․ մեկնարկեց 2026-2027 ուսումնական տարին

2026-2027 ուսումնական տարվա առաջին օրը Շիրակի պետական համալսարանում մեկնարկեց տոնական ու բարձր տրամադրությամբ։
Տոնական միջոցառման մասնակիցներին ջերմորեն ողջունեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը: Նա ուսանողներին մաղթեց անսպառ էներգիա, ուսումնառության արդյունավետ տարիներ և նորանոր ձեռքբերումներ:

Համալսարանականներին ողջունեցին նաև ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Իրինա Մանուկյանը և «Դասավանդի´ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի համալսարանական համագործակցության և ուսանողների ներգրավման ղեկավար Արշակ Պողոսյանը:
Այնուհետ ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհավորեց և հավաստագրեր հանձնեց 2026-2027 ուստարվա ընդունելության քննություններից գերազանց արդյունք ցուցաբերած և «ՇՊՀ լավագույն դիմորդ» անվանակարգին արժանացած առաջին կուրսեցիներին։
Օրվա տոնական մթնոլորտն է՛լ ավելի ջերմ ու ոգեշնչող դարձրեց Շիրակի կայազորի զինվորական նվագախումբը։
Միջոցառման ընթացքում ֆակուլտետների դեկաններն ու Ռազմական ամբիոնի պետն առաջին կուրսեցիներին հանձնեցին ՇՊՀ-ի ուսանողական տոմսերն ու կրծքանշանները։
Տոնական միջոցառումների ավարտից հետո ռեկտոր Ե․ Սերոբյանը լսարանային հանդիպումներ ունեցավ առաջին կուրսեցիների հետ: