ՇՊՀ-ում էին Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները

Շիրակի պետական համալսարանը, առաջնորդվելով իր զարգացման ռազմավարական ծրագրի առաջնահերթություններով, շարունակում է արդեն հաստատված արտաքին համագործակցության աշխատանքները: Այդ նպատակով ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Ջուլի Ֆորտի, դեսպանատան համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական ու կրթական համագործակցության կցորդ Դոմինիկ Վայսի հետ՝ քննարկելով ու համաձայնեցնելով առաջիկա համագործակցության ոլորտները: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ ՇՊՀ-ում շուրջ մեկ տարի իր աշխատանքները կիրականացնի Ֆրանսիայից ժամանած կամավոր Քվանտին Բետտիոն, ով կփոխարինի բուհում իր գործունեությունն ավարտած կամավորին:
Հանդիպման ընթացքում հյուրերն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին Ե. Սերոբյանին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ ՇՊՀ-ի շարունակական արդյունավետ համագործակցության հնարավորություններ ապահովելու համար: