«Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 9-րդ կրթական գիտաժողով
ՀՀ ԳԱԱ-ի կողմից 2026թ. հոկտեմբերի 22-23-ը կազմակերպվում է «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 9-րդ կրթական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. հոկտեմբերի 10-ը լրացնել մասնակցության հայտը և կազմկոմիտեին ներկայացնել թեզիսների տպագիր և էլեկտրոնային տարբերակները՝ katayan@ysu.am էլ. հասցեով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):
