Բաց դաս Շիրակի մարզային գրադարանում

 

ՇՊՀ-ի «Զբոսաշրջություն» և «Սերվիս» մասնագիտությունների 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները «Օտար լեզու» առարկայի շրջանակներում բաց դասի են մասնակցել Շիրակի մարզային գրադարանում։

ՇՊՀ-ի օտար լեզուների և գրականության ամբիոնի  դասախոս, մանկ․ գիտ․ թեկնածու Նելլի  Նալբանդյանի նախաձեռնությամբ բաց դասը կազմակերպվել է «How to Survive in the Wild» (Ինչպես գոյատևել վայրի բնության մեջ) թեմայով։

Ուսանողները նոր միջավայրում և հետաքրքիր ձևաչափով են յուրացրել թեման, քննարկել վայրի բնության մեջ գոյատևելու կանոնները։