Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի գործընկերներ,

 

Խնդրում ենք այցելել Շիրակի պետական համալսարանի պաշտոնական կայքէջի (www.shsu.am) «Նախագծերի քննարկում» պատուհանի «Ակտիվ» բաժինը, որտեղ ձեր քննարկմանն են ներկայացված երկու փաստաթղթերի աշխատանքային տարբերակները.

  1. «ՇՊՀ» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման (լավարկման) և հաշվետվողականության ապահովման հայեցակարգը (նոր խմբագրությամբ):
  2. «ՇՊՀ» հիմնադրամում ակադեմիական խորհրդատվությունների կառավարման աշխատակարգը (նոր խմբագրությամբ):

 

Խնդրում ենք ձեր դիտարկումներն ու առաջարկությունները գրել «Ակտիվ» բաժնում հատկացված տեղում և ուղարկել մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ի ժամը 18:00-ն:

Կանխավ շնորհակալություն: