«Արդի մանկավարժական գիտությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» /ճշգրիտ և բնական գիտություններ/ խորագրով միջազգային գիտաժողով
Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայ-Ռուսական համալսարանի կողմից 2027թ. փետրվարի 5-ին կազմակերպվում է «Արդի մանկավարժական գիտությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» /ճշգրիտ և բնական գիտություններ/ խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի նախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի 85-ամյակին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովը կանցկացվի առկա ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցելու համար մասնակցության հայտն ու պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է safaryannaira38@aspu.am էլ. հասցեին ուղարկել 2026թ. սեպտեմբերի 20-30-ը, իսկ ներկայացվող պահանջներին համապատասխան պատրաստված հոդվածները՝ մինչև 2026թ. դեկտեմբերի 20-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):
