Ուսանողական գիտական շաբաթ ՀԱԱՀ-ում
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է ուսանողական գիտական շաբաթ, որը կկայանա 2022թ․-ի մայիսի 23-ից 28-ը։
Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ.-ի մայիսի 15-ը հոդվածները ուղարկել ՈՒԳԸ էլ․հասցեով՝ scientificsociety@anau.am:
Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները պետք է ունենան մասնագիտական հետեւյալ ուղղությունները․
– ագրոէկոլոգիա և ագրոնոմիա,
– անասնաբուժական բժշկագիտություն և անասնաբուծություն,
– ճարտարագիտություն,
– սննդագիտություն և կենսատեխնոլոգիաներ,
– տնտեսագիտություն և ագրոբիզնես,
Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են ՀԱԱՀ «Հայացք» ուսանողական գիտական հոդվածների ժողովածույում։
Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ https://anau.am/mijbuhakan-gitajoxov-agrarayinum/ ։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):