«Երիտասարդությունը որպես գիտության ավանգարդ» խորգարով միջազգային գիտահետազոտական մրցույթ
ՌԴ «ПРОРЫВ» մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը կազմակերպում է «Երիտասարդությունը որպես գիտության ավանգարդ» խորագարով միջազգային գիտահետազոտական մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ուսանողների գիտահետազոտական նախագծեր՝ մշակված հոդվածների տեսքով՝ 5-ից 15 էջ: Մեկ հոդվածի հեղինակ կարող են լինել մի քանի հոգի։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
- ֆիզիկա և մաթեմատիկա,
- տնտեսագիտություն,
- պատմություն,
- փիլիսոփայություն,
- բանասիրություն,
- իրավաբանություն,
- մանկավարժություն,
- արվեստի պատմություն,
- ճարտարապետություն,
- մշակութաբանություն,
- կենսաբանություն,
- գյուղատնտեսություն,
- երկրաբանություն,
- քիմիա,
- բժշկություն,
- դեղագործություն,
- սոցիոլոգիա,
- քաղաքագիտություն։
Մրցույթին մասնակցելու համար հոդվածներն անհրաժեշտ է մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 15-ն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ office@sciencen.org ։
Մրցույթի կանոններին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://sciencen.org/novaja-nauka-konkursy/avangard/, իսկ մրցույթին մասնակցելու վերաբերյալ խորհրդատվությունները կարելի է ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (911) 4107747 կամ office@sciencen.org էլեկտրոնային հասցեով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com):