«Ռուսաստանի պատմական աշխարհագրությունը. տարածաշրջանային ինտեգրված ուսումնասիրությունների հայեցակարգային հիմքերը» խորագրով VI միջազգային գիտաժողով
Ռուսաստանի՝ Ա. Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանը, Պսկովի պետական համալսարանը և Լենինգրադի Ա. Պուշկինի անվան պետական համալսարանը Պսկով քաղաքում 2020թ-ի մայիսի 22-24-ը կազմակերպում են «Ռուսաստանի պատմական աշխարհագրությունը.տարածաշրջանային ինտեգրված ուսումնասիրությունների հայեցակարգային հիմքերը» խորագրով VI միջազգային գիտաժողովը :
Գիտաժողովի նպատակներն են՝
- աշխարհագրագետների, պատմաբանների, ազգագրագետների, հնագետների ջանքերի համախմբում, որոնց գործունեությունը կապված է լանդշաֆտների փոփոխությունների ոսումնասիրության հետ,
- Տարածքների և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և տարածքների կայուն զարգացման հիմնախնդիրների քննարկում,
- Պատմական և աշխարհագրական գիտելիքների փոխանակում, մասսայականացում:
Գիտաժողովի աշխատանքային լեզու՝ ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի մասնակցության հայտը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2019թ-ի դեկտեմբերի 15-ը, իսկ զեկույցը՝ 2020թ-ի հունվարի 20-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ histgeo6@mail.ru:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: