«Անձի և մենեջմենթի զարգացման» թրեյնինգի հայտարարություն

Հարգելի ուսանողնե՛ր,

Շիրակի պետական համալսարանը «Նոր մտքով՝ նոր սերունդ» գիտամշակութային ՀԿ-ի հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելու «Անձի և մենեջմենթի զարգացման» 3-օրյա թրեյնինգին:

Թրեյնինգի արդյունքում.

  • մասնակիցներն ավելի գրագետ, հավասարակշռված և պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերեն իրենց խնդիրներին, նպատակների  և  ծրագրերի իրականացմանը:

 

3-օրյա թրեյնինգը  կուսումնասիրի հետևյալ թեմաները.

  • Անհատական և մասնագիտական զարգացում
  • Էմոցիաների կառավարում
  • «Օրկեստրա» կառավարման մոդել

Ծրագրի ավարտին կտրվի մասնակցության վկայական /certificate/:

Թրեյնինգներին մասնակցությունն անվճար է:

Դասընթացներին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 10-ը գրանցվել հետևյալ հղմամբ https://goo.gl/forms/VGjNsA2o2loE5q0k1   կամ դիմել ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին:

Թրեյնինգներն անցկացվելու են ՇՊՀ-ում: