Հայտարարություն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ
100-ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ԱՊՐԻԼԻ 20, 2018Թ.
2018 թ. ապրիլի 20-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով՝
- ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
- ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում,
- կենսաբանական գիտություններ,
- քիմիական գիտություններ,
- գիտություններ երկրի մասին,
- բանասիրական գիտություններ,
- պատմական գիտություններ,
- իրավաբանական գիտություններ,
- քաղաքական գիտություններ,
- տնտեսագիտություն,
- մանկավարժական գիտություններ,
- հոգեբանական գիտություններ,
- արվեստագիտություն,
- ռազմական գիտություններ,
- սպորտ:
Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև
2018թ. մարտի 30-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը
հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/april-20-conference/ :
Ստորև ներկայացվում է գիտաժողովի հայտարարությունը:
Հայտարարություն-ՈՒԳԸ